Ինչպես մայրը կյանքի վերջին վայրկյաններին հասցրեց փրկել իր փոքրիկի կյանքը՝ շպրտելով նրան պատուհանից

Մայրը կյանքի վերջին վայրկյաններին հասցրեց երեխային կապել մանկական աթոռին և շպրտել երկրորդ հարկի պատուհանից:

Զարմանալի է, թե որքան զարգացած է մայրերի ինտուիցիան, իրենց երեխաներին պաշտպանելու ինչպիսի բնազդով են օժտված: Նրանց կյանքի գլխավոր նպատակը իրենց ձագուկներին պահպանելն է:

Ահա մի պատմություն, որ տեղի է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում: Այս կնոջ արարքը հաստատումն է մոր անձնազոհության վերաբերյալ մեր վերոնշյալ խոսքերի:

21-ամյա Շելբի Էնն Քարթերը իր հերոսական արարքով կարողացել է փրկել 12-օրական նորածնի կյանքը:

Հրշեջ ծառայությունը զանգ ստացավ հրդեհվող տան մասին: 21-ամյա կինը գտնվեց մահացած իր տան երկրորդ հարկում: Նա ծխախեղդ էր եղել, սակայն երեխան կողքին չէր:

Բոլորը զարմացած էին երեխայի բացակայությամբ:

Աղջնակը՝ Քեանա Դևիսը, գտնվեց աղբակույտի մոտ՝ հուսալիորեն կապված իր աթոռակից: Նրա մայրը մահվանից առաջ հասցրել էր կապել նրան աթոռակից և, կոտրելով ապակին, շպրտել երեխային դուրս:

Թեթևակի այրվածքներից բացի երեխան լիովին առողջ էր:

Ահա թե ինչ է ասել հրշեջ ծառայության պետ Էդ Ֆոգլեսոնգերը:

«Ես պարզապես ցնցված եմ երիտասարդ մոր արարքով: Նման էքստրեմալ պայմանում նա կարողացել է վերահսկել իր զգացմունքները և փրկել երեխայի կյանքը»:

Շալբիի ընկերներն ու մտերիմները հպարտանում են նրանով:

Համացանցը պարզապես թնդում էր այս պատմությամբ: Անգամ բացվեց բարեգործական ֆոնդ, որին ընդամենը մեկ շաբաթում 40 000 դոլար հանգանակեցին:

Իհարկե, Շելբիի ընտանիքի անդամները խորը վիշտ են ապրում նրա մահվան պատճառով, սակայն մի կողմից էլ հպարտանում են իրենց խիզախ աղջկանով, որ կարողացել է երկրորդ անգամ կյանք պարգևել իր դստերը:

Աղբյուր՝https://hayinfo.info/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6/?fbclid=IwAR3ADo96Td9vdyEu1Ez4mh8GHFnDzPiajlSXD1Kn9egC2X_JjW2G9qchUWI

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*