Իսկ դուք գիտեիք, թե վիրաբույժներն ինչու՞ են կապույտ և կանաչ համազգեստ կրում. ապշեցուցիչ բացահայտում

Պարզվում է՝ համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:

Ի սկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին: Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա:

Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ կապույտը և կանաչը գունային սպեկտրում հակադարձ են կարմիրին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է տևական ժամանակ նայել կարմիր արյանը:

Այսպիսով՝ կանաչն ու կապույտը ոչ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ են տալիս ավելի լավ ընկալել կարմիրի երանգները: Հետևաբար՝ օգնում են վիրաբույժին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ:

Աղբյուր՝https://hayinfo.info/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80/%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%A4%D5%B8%D6%82%D6%84-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AB%D6%84-%D5%A9%D5%A5-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%AA%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8/?fbclid=IwAR3VTGP-2DDdf6G1NwlyoXJQ898V-DwcegB-ABZrmX7OILz_qQpiIykPiRs

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*