Մայքլ Քոթանջյան. «Եթե վստահել ենք այս իշխանությանը, ուրեմն վստահենք մինչեւ վերջ».

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Մայքլ Քոթանջյանն է։ Մենք բացահայտել ենք նրա բնավորություն՝ քչերին հայտնի գծերը, խոսել ենք նախասիրությունների մասին։ Մայքլը պատմել է իր կյանքի դժվարին փուլի, իր լավագույն խորհրդատուի եւ իր մասին լսած վերջին զվարճալի բամբասանքի մասին։ – Ձեր դատողությունները հիմնականում անում եք գիտակցակա՞ն, թե՞ ինտուիտիվ մակարդակում։ – Ինտուիցիաս հաճախ խաբում է ինձ, ուստի հենվում եմ բանականությանս վրա։ Առհասարակ, գիտնականներն էլ պնդում են, որ տղամարդկանց ինտուիցիան նույնքան զարգացած չէ, որքան կանանցը։ – Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս կառավարության գործունեությունը։ – Մեծ հույսեր ունեմ, որ մեր ժողովուրդն, ի վերջո, կապրի օրենքի երկրում։ Իհարկե, դա չի կարող մեկ օրում, մեկ տարում լինել։ Հայերս անհամբեր ժողովուրդ ենք, ուզում ենք՝ ամեն ինչ հենց այդ պահին լինի։ Մարդիկ համախմբվում են ինչ-որ գաղափարի շուրջ, հետո շատ շուտ հուսահատվում են։ Դա լավ չէ։ Եթե վստահել ենք այս իշխանությանը, ուրեմն վստահենք մինչեւ վերջ, որպեսզի ցանկալի արդյունքին հասնենք։ 

Աղբյուր՝https://www.aravot.am/2019/02/28/1024346/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*