Uկшնդшլшյին: Անծшնnթ կինը փnրձել է «կիuլшտш» թшփել Նшիրш Զnhրшբյшնի վրш

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոքր տարիքից երազել է սովորել թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, դառնալ ռեժիսոր, նրա երազանքն իրականացել է մասամբ: «Երբ դպրոցն ավարտեցի, մտքափոխվեցի, իհարկե, ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ոչ թե ռեժիսորական, այլ թատերագիտության բաժին: Ուսանողական տարիներից սկսեցի տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցել, հետո հասկացա՝ ինձ ժուռնալիստիկան է հետաքրքրում, անմիջապես ինստիտուտից հետո գնացի «ԱՐ» շաբաթաթերթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչյանն էր, որը հետո դարձավ իմ ամուսինը: Նա ասաց՝այո, ձեզ կընդունենք աշխատանքի, բայց պետք է գնաք դիահերձարան, դիահերձման պահին հարցազրույց անեք դիահերձողի հետ: Քանի որ ես համարձակ աղջիկ էի, գնացի անատոմիկ ու դիահերձողին ասացի՝ իմ ամբողջ կյանքը ձեզանից է կախված՝ ինձ կընդունեն կամ չեն ընդունի աշխատանքի, եթե ես հիմա դիահերձմանը ներկա գտնվեմ ու դիահերձելուն զուգահեռ հարցազրույց անեմ ձեզ հետ: Հարցազրույցն արեցինք, մի բան եմ հիշում, որ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը տարբեր թերթերի խմբագիրներ եկել էին մեր խմբագրություն, հարցնում էին՝ ով է այս աղջիկը, ուզում ենք տեսնել, որովհետեւ շատ հետաքրքիր հարցազրույց էր, ոճը կոտրում էր տաբուներ. այսպես սկսվեց իմ լրագրողական կարիերան»,- Aravot.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատանքի ընդունվելը համընկել է Նիկոլ Փաշինյանի՝ թերթի գլխավոր խմբագիր նշանակվելուն, նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հե՞շտ է եղել Փաշինյանի հետ աշխատելը ու միջադեպեր չե՞ն ունեցել,ի պատասխան ասաց. «Երբեւէ «Հայկական ժամանակում» չի եղել պատվեր, թե լրագրողն ինչ գրի, որեւէ անգամ Նիկոլը չի ասել՝ այս մարդու դեմ չի կարելի նյութ գրել, որեւէ անգամ չի ասել՝ այս նյութն այսպես փոխեք, այնպես փոխեք: Միջադեպեր, իհարկե, կարող էին լինել, բայց իրար հաստատ չենք ծեծել: Եղել է, ասենք նյութը կամ երեւույթը ներկայացնելու մոտեցման, կարծիքների տարբերություն, երկուսս էլ էմոցիոնալ մարդիկ ենք, բայց ինձ հետ բուռն միջադեպեր չեն եղել»:

  https://www.aravot.am/2019/05/11/1042422/?

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*