Մшրտի 1-ի զnhերից Sիգրшն Խшչшտրյшնի մшյրը nuտիկшնшպետից բшցшտրnւթյnւն է պшhшնջnւմ

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը բացատրություն է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վալրի Օսիպյանից՝ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկվա դատավարության ժամանակ ոստիկանների անգործության ու միջադեպի պատճառով:

«Որպես Մարտի 1 զոհի մայր,պահանջում եմ Ոստիկանապետից բացատրություն տալ այսօրվա ոստիկանների հանցավոր պահվածքի,և Քոչարյանական բանդայի անդամների պահանջները հլու հնազանդ կատարելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանի մայրը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին, որը նրա ձեռքից վերցրել էին եւ պատռել, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նաեւ թույլ չէին տվել Ստյոպա և Սեդա Սաֆարյաններին մուտք գործել դատարանի շենք:

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ կա բերման ենթարկված 4 անձ:

Axbur https://www.1in.am/2559279.html?fbclid=IwAR1cO9eIwC0dJ2WQsI_EkQnB_5bsK4oyjEhhGTMrBvISdZyM_y4oBK9j_ZI

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*