«Uրшնք nվքե՞ր են, փnղnվ վшրձկшններ են, n՞վ չգիտի…Քnչшրյшնի կnղմնшկիցներն шunւմ էին՝ 15 hшզшր տվեք, ձեր կnղքը կկшնգնենք». Մшրտի 1-ի զnhերից Գnռ Քլnյшնի hшյր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Քոչարյանի արդար դատավարություն պահանջող ցուցարարների հետ է նաեւ Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Վերջինս ակնկալում է, որ արդարությունը հաղթելու է։ Հարցին, թե ինչ ասելիք ունի Քոչարյանին, Սարգիս Քլոյանը կարճ եւ կոնկրետ պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ․․․Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի․․․»։

«Ես հիմա դահլիճ եմ մտնելու»,- ասաց Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Ինձ չեն թողնի այսօր ելույթ ուննամ, դրա իրավունքը չունեմ, ես որպես քաղաքացի եմ ուզում ներկա լինել»,- լրագրողի հարցի, թե ինչու է ուզում ներս մտնել դատական նիստերի դահլիճ, ասաց Ս. Քլոյանը:

«Ամբողջ հայ ժողովուրդը գիտի՝ ով են, ինչացու են, ոնց ա սահմանադրական կարգը խախտել: Սրանք ովքե՞ր են, փողով վարձկաններ են, ո՞վ չգիտի… Քոչարյանի կողմնակիցներն ասում էին, որ իրենց 10 հազար դրամ են տվել, հետո ասում էին՝ 15 հազար տվեք՝ ձեր կողքը կկանգնենք…»,- ասում էր Քլոյանը:

«Ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվելու է, ամենակարևոր մարդն էսօր ճաղերի հետևում է: Վերջնական դատավորը չագուչը խփելու ա, Քոչարյանը ցմահ դատապարտվելու ա: Վերջ»,- կարծիք հայտնեց որդեկորույս հայրը:

Քլոյանը եւ ցուցարարներից եւս չորս հոգի, այդ թվում՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբոր որդին, մտան դատարանի դահլիճ։ Այս պահին դատարանում ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Դատարանի դիմաց բողոքի երկու ակցիա է ընթանում՝ հանուն եւ ընդդեմ Քոչարյանի ազատության։

Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ

Axbur https://arm-life.ru/2019/05/14/%D5%BD%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D5%9E%D6%80-%D5%A5%D5%B6-%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%B8/?fbclid=IwAR2TVinwQm-grnMNgdxByIWOcxoQTydS1bvigknJBybyc-RDB9rJOC_1sEI

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*