«Ռnբերտ Քnչшրյшնը քшղшքшկան hետшպնդմшն է ենթшրկվnւմ». ՀՅԴ шնդшմ Աղվшն Վшրդшնյանը միшցել է ի պшշտպшնnւթյnւն Քnչшրյшնի բnղnքի шկցիшյին

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցներին միացել է նաև ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը:

Նա լրագրողներին ասաց, որ իբրև քաղաքացի է եկել:

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի պարտավոր է այս օրերին գոնե մեկ անգամ այստեղ լինել: Ես եկել եմ իմ զորակցությունը հայտնելու նախագահ Քոչարյանին:

Իհարկե, Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց դուք՝ որպես պատասխանատու քաղաքացի, դուք եք որոշում որ պահին որ կողմում լինեք»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նաև անդրադարձել է Մարտի մեկի դեպքերի շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի պահվածքին:

«Շատերն ասում են, որ կարող էր գալ ու խաղաղեցնել ցույցը, եթե նա չէր գալիս, նրա նպատակը հենց սա էր: Եվ երբ նա ասում էր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, նա ասում էր խոսքով, գործով դա չէր անում:

Նա խոսքի մարդ է, գործի մարդ չէ: Կարող էր գալ, բայց չեկավ, որովհետև նրան սա պետք էր:

Եվ հաջորդ օրն ինքն ասելու էր հեռախոսով՝ ամեն ինչ շատ լավ է, իսկապես ամեն ինչ շատ լավ է, ուրիշ բան չկա»,- նշեց Վարդանյանը:

ՀԳ․ Մեկնաբանության մեջ գրեք Ձեր կարծիքը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի հայտարարության վերաբերյալ։

Axbur https://mer-info.ru/%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80/%D5%BC%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4/?fbclid=IwAR0f2EEzl0mB-CIAlskHJxXTr8zuDR2W7JVui_ILn1fE6ofv9SELl7XVkXQ

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*