Անժելш Բшրխnւդшրյшնի նnր ֆnտnշшրքն nւ դnւuտրերի hետ hերթшկшն hшմшգnրծшկցnւթյnւնը

Երգչուհի Անժելա Բարխուդարյանը, որը տեւական ժամանակ բնակավում էր արտերկրում եւ դադար էր վերցրել հայկական շոու-բիզնեսից, ավելի ակտիվորեն է սկսել զբաղվել երգեր ներկայացնելով: Նոյեմբեր ամսին Անժելան հանդիսատեսի դատին հանձնեց «Իմն ես» տեսահոլովակը, որում նկարահանվել էին նաեւ երգչուհու դուստրերը: Օրերս Անժելան թողարկել է եւս մեկ ստեղծագործություն: «Շնորհավոր»՝ այսպես է կոչվում այն երգը, որի հեղինակը հենց ինքն է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անժելան պատմել է նոր աշխատանքի ու դրանում էլ դուստրերի ներգրավվածության մասին:

«Ես, գրեթե, չեմ բարձրաձայնում, որ գրում եմ երգեր, նույնիսկ՝ իմ կոլեգաների համար: Օրինակ՝ վերջերս էլ Արթուր Հարությունյանը, որն առավել հայտնի է հեռուստադիտողին «Ամենակարող երգիչը» նախագծից, շատ գեղեցիկ երգ ներկայացրեց՝ «Родители», որի խոսքերի հեղինակ կրկին ես եմ: Ինչ վերաբերում է իմ երգին՝ բնականաբար այն ուղղված է բոլոր այն մարդկանց, ում համար տոն է՝ ծնունդ, առհասարակ, ուրախ առիթ: Ինձ միշտ ասում են՝ քո բոլոր երգերը սիրո մասին են: Այս դեպքում նույնպես թեման սերն է, ինչո՞ւ ոչ…Երգի գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, սոլոն նվագել է Արթուր Բուրնուչյանը: Բեքվոկալն իրականացրել են իմ ընկերներ Արսեն Գեւորգյանը, Սաթենիկ Սարգսյանը, Անետ Աղաբեկյանը, Սենիկ Բարսեղյանը, Լիլի Աբրահամյանը, նաեւ դուստրերս՝ Գայուշն ու Անուլը»:

Երգչուհուց հետաքրքրվեինք արդյոք դուստերին հետագայում եւս տեսնում է երաժշտական ասպարեզում.

«Փոքր աղջիկս երգում է, եւ չեմ բացառում, որ կզբաղվի այս ամենով, բայց դրա մասին խոսելը դեռ շուտ է»:

Անժելայի խոսքով՝ երգը չի ունենա տեսահոլովակ, սակայն հատուկ դրա համար իրականացրել են սպիտակ եւ արծաթագոիյն երանգների մեջ նուրբ ֆոտոշարք, որով էլ այն արդեն տեղադրել են YouTube-ում.

«Արեցինք նաեւ ֆոտոշարք, եւ այդ հարցում ինձ օգնեց շատ տաղանդավոր լուսանկարիչ Ստեփան Տիգրանյանը: Առհասարակ, իմ սիրած գույնը սեւն է, այնուհետեւ՝ արծաթագույնը, իսկ սպիտակը Ստեփանն է ընտրել»:

Խոսելով Հայաստան վերադարձի եւ այստեղ բնակվելու դժվար ու հեշտ կողմերի մասին՝ երգչուհին նշեց.

«Ես ապրում եմ իմ սիրած քաղաքում եւ գրկաբաց ընդունում կյանքի բոլոր անակնկալները: Աշխատում եմ լուծում տալ բոլոր խոչընդոտներին եւ դժվարություններին»:

Axbur https://style.news.am/arm/news/59803/anzhela-barkhudaryani-nor-fotosharqn-u-dustreri-het-hertakan-hamagortsakcutyuny.html

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*