Միջադեպ Ախալքալաքում. ոստիկանները ծեծում են բնակիչներին

Միջադեպ Ախալքալաքում. ոստիկանները ծեծում են բնակիչներին։ Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի: ՆԳՆ-ից սպասում ենք մեկնաբանության: Հայտնում է jnews.ge-ը։ Ականատեսների խոսքերով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչումն է խնդիրը: «Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժվել, նրա հորեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ որ հարցեր է տվել, որից հետո արդեն ուժով նրանց ավտոմեքենայից դուրս են բերել և սկսել են ծեծել»,- պատմում է ականատեսներից մեկը: Այնուհետև, տղայի հորեղբայրը, որն ապրում է հենց հարևանությամբ, որտեղ միջադեպն է եղել, օգնության է հասել իր զարմիկին, ինչի համար իրեն բռնել են: Ծեծվածի տատիկն ասում է. «Իմ ներկայությամբ թոռիս ծեծեցին, հետո հրացանը դրցեին նրա ճակատին», – լացելով պատմում է նա: “При мне внука били, потом пистолет приставили к его лбу”, – говорит она со слезами. Տուժվածների վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է, ինչպես նաև սպասում ենք Ներքին գործերի նախարարության մեկնաբանությանը: 

Նյութի աղբյուրը Bavnews․am

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*