«Այս պետական ապարատում աշխատում են դեռ նախկին իշխանության ոճով». բաց նամակ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանին է բաց նամակով դիմել Արարատի մարզի Ազատավան համայնքի բնակիչ Արուսյակ Հովաննիսյանը: Նամակը տեղադրում ենք ստորեւ, առանց խմնագրման.

«Ես Ա. Հովհաննիսյանս, հանդիսանում եմ Արտաշատ «Իրավապաշտպան բարեգործական ասոցիացիա» կազմակերպության նախագահ։ Մեր կազմակերպությունը ստեղծման օրից զբաղվում է կարիքավոր մարդկանց, ընտանիքներին օգնելով, բժշկական անվճար օգնություն է մատուցում հաշմանդամներին եւ սոցիալապես անապահով խավին։

Այդ ամենը իրականացնելու համար ես հաճախ եմ մեկնում արտերկիր եւ օգնություն բերում Հայաստան։ Ս/թ մայիսի 25-ին, Թուրքիայից ՝ Բագրատաշենի մաքսային անցակետում, աշխատակիցների կողմից արժանացանք վայրենի ու կոպիտ, գռեհիկ վերաբերմունքի։

Երբ փորձեցի միջամտել, աշխատակիցները ցինիկաբար հայտարարեցին, որ իրենք ինչպես ցանկանան, այնպես էլ կաշխատեն, քանզի ոչ ոքից չեն վախենում։ Ապշած եմ. հեղափոխությունից հետո այս կարեւոր պետական ապարատում աշխատում են դեռ նախկին իշխանության ոճով։

Հարգելի վարչապետ, մաքսատունը ներկայացնում է տվյալ երկրի դեմքը եւ այդ կետից օգտվում են, թե՛ Հայաստանաբնակները, թե՛ արտերկրի քաղաքացիները։ Այդ աշխատողները ստվեր են գցում մեր երկրի հեղինակության եւ ժողովրդի վրա։ Հուսամ, ականջալուր կլինեք իմ ահազանգին»։.

Աղբյուր՝http://medianews.site/56675/?fbclid=IwAR2VAaBRcEf5h4QUTOQtk5Gc9yJRBltJT6V2B8nRinILjarblPXKxUm1BNA

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*