Այս տնական միջոցները կօգնեն ձեզ ամռանն ունենալ հարթ և նուրբ կրունկներ

Հավանաբար ամռանը ձեզ նույնպես անհանգստացնում են կրունկների չորությունն ու ցավոտ ճաքերը: Որպեսզի թույլ չտաք՝ ավելի խորանա այդ խնդիրը, հարկավոր է շարունակ խնամել առաջարկվող միջոցներով:

Այս խնդիրն իր հերթին լինում է բարդության տարբեր աստիճանների։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մարմնի մյուս մասերի, ոտքերի մաշկը չունի ճարպագեղձեր։ Դրա փոխարեն, քրտնագեղձերն են համարվում խոնավության միակ աղբյուրը։

Երբեմն այդ քրտնագեղձերը բավարար չեն, որպեսզի ոտքերը պահեն բավարար խոնավ վիճակում։ Ոտքերի չորությունը ստեղծում է անհարմարություն, որն էլ առաջացնում է քոր։ Այնպես, որ մի թողեք այս խնդիրն առանց բուժման։ Փորձեք այս տնական միջոցները։

1. Կիտրոնի հյութ․ Կիտրոնաթթուն օգնում է լուծարել մահացած մաշկը։ Խորհուրդ է տրվում ընդունել կիտրոնի հյութով վաննա մոտ 10 րոպե, իսկ հետո մաչալկայի օգնությամբ հեռացնել մահացած մաշկը։շ

2. Ձիթապտղի յուղ․ Ձիթապտղի յուղի խոնավացնող միջոցը կարող է փրկություն դառնալ չոր կրուկների դեպքում։  Ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի կամ կիտրոնի եթերային յուղ, որպեսզի բարձրացնեք բուժիչ էֆեկտը։ Լցրեք ձեր ընտրած բաղադրիչները ապակե տարայի մեջ և հետո թափահարեք։ Քսեք կրեմը կրունկներին։

3. Վազելին․ Մերսեք ձեր ոտքերը վազելինով, այդ թվում նաև ոտքի մատների հատվածը։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար, քսեք գիշերը և քնեք բամբակե գուլպաներով։

4. Շաքար. Պատրաստեք սկրաբ ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարի հավասար մասերից։ Մերսեք այդ սկրաբով ոտքերը։

Շնորհիվ այս տնական միջոցների, ձեր ոտքերը կլինեն փափուկ և առողջ։

Axbur https://armpost.net/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D6%85%D5%A3%D5%B6%D5%A5%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%A6-%D5%A1%D5%B4%D5%BC%D5%A1%D5%B6/

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*