Մայրը որnշեց hրաժարվել uեփական երեխшյից, որnվհետև… նա տգեղ էր, իրակшն պատմnւթյուն, որ կարդnւմ ես ու ցնցվnւմ, միթե hնարավոր է այuքան անuիրտ ու անhոգի լինել

Երիտասարդ կինը սպասում էր իր զույգ երեխաների լույս աշխարհ գալուն: Նա երկու օր առաջ էր դիմել հիվանդանոց:  Բժիշկը նրան տեղավորել էր նախածնարանում,  քանի որ ամեն  րոպե կարող էին սկսվել ծննդաբերական ցավերը:  Գիշերը սկսվեցին ցավերը և լուսադեմին  ծնվեցին նրա զույգ բալիկները՝ տղա և աղջիկ: Երկուսն էլ առողջ էին:

Մայրը առաջինը գիրկը վերցրեց տղային ու հիացմունքով նայեց որդուն: Այնուհետև գիրկն առավ  դստերը ու խոժոռվեց: Դժգոհ դեմքով երեխային մի կողմ դրեց ու նորից գիրկն առավ որդուն:  Բժիշկն ու բուժքույրը զարմացած ու ապշած նրան էին նայում: Տարօրինակ էր մոր նման պահվածքը:

Սակայն հաջորդ օրը էլ ավելի մեծ եղավ նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ կինը գրավոր կերպով հրաժարվեց աղջիկ երեխայից: Գրությունն ուներ հետևյալ բովանդակությունը.

«Երեխաների հայրը լքել է ինձ և ես չեմ պատրաստվում և չեմ կրող պահել երկու երեխա,  ինձ համար ծանր կլինի, բացի այդ աղջիկը չափազանց տգեղ է  ու երբ մեծանա նրան մատով ցույց կտան ու կծաղրեն, ինձ նույնպես, որ այդպիսի անճոռնի են լույս աշխարհ բերել»:

Երկու օր անց նա դուրս գրվեց հիվանդանոցից որդու հետ, նույնիսկ չնայելով ու հրաժեշտ չտալով դստերը: Հիվանդանոցի ողջ անձնակազմը  ապշած էր, զայրացած:

Երկու օր անց հիվանդանոց եկավ  մի երիտասարդ  տղա իր ընկերուհու հետ: Պարզվեց , որ դա երեխայի մորեղբայրն է: Իմանալով քրոջ արածը նա որոշել էր երեխային որդեգրել.

«Ես չեմ կարող երեխային բախտի քմահաճույքին թողնել, նա իմ արյունն է, իմ ազգականը, աստված գիտի թե ինչ կարող է պատահել նրա հետ, իմ սեփական երեխայի պես կսիրեմ ու կփայփայեմ նրան»:

Փաստաթղթերի հետ կապված հարցերը վերջացնեուց հետո, նա որդեգրեց երեխային ու մեկնեցին քաղաքից:

Տարիներ են անցել, սակայն այս պատմությունը ոչ ոք չի կարողանում մոռանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*