Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան․ Միլիոնները ջուրն են ընկնում․․․


Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան․ Միլիոնները ջուրն են ընկնում․․․

Սպասվածի համաձայն մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Հայկ Ալումյանը ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն հիմնավորում է նրանով, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Դատական նիստը ցույց տվեց, որ Քոչարյանը և նրա պաշտպանները միտված են ամեն գնով ձգել դատավարության ընթացքը: Ակնհայտ է նաև, որ մեղադրյալի թիմին այսպես ասած դուր չի գալիս դատավոր Դանիելյանը:

Ինքը Քոչարյանը անդրադառնալով փաստաբանի ներկայացրած միջնորդությանը՝ նշեց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ, որոնք պետք է փարատել, իսկ փարատելը հնարավոր չէ՝ առանց դատավորի ինքնաբացարկի։

Տեղի ունեցող զարգացումները խոսում են մի պարզ բանի մասին: Քոչարյանի թիմին ըստ ամենայնի չի հաջողվել գործարքի գնալ Արմեն Դանիլեյանի հետ: Մեկ այլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում ամեն ինչ պարզ էր: Ու հիմա մարտի 1-ին գործով գլխավոր մեղադրյալը գիտակցում է, որ Գրիգորյանի հետ արված աշխատանքն, ինչպես նաև միլիոնները որոնք ներդրվել էին բանտից ազատվելու համար ջուրն ընկնում:

Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան:

Քոչարյանին ու նրա փաստաբաններին ոչինչ չի մնում անել, քան տարբեր պատրվակներով ժամանակ ձգել հույս ունենալով, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի լեզու գտնել նաև Դանիելյանի հետ:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ի գործում ժամանակ ձգելը Քոչարյանի և նրա թիմի միակ առաքելությունն է: Ակնհայտ է, որ արյունալի իրադարձության գլխավոր ամբաստանյալը երկար ու ձիգ տարիներ անց է կացնելու բանտում:

Աղբյուր՝https://hayinfo.info/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1-%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/?fbclid=IwAR0tYy29xQcCgawRTFsG_OHJDEZHnsl9vDtKiQls3pknQNd_CjlykwmvCnA

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*