Եթե ես սե#ս եմ անում, դա չի նշանակում, որ վարորդն իրավունք ունի ինձ հետ սե#ս անելու

46 համարի երթուղայինի վարորդի հետ վեճի բռնված Անի Խաչատրյանը Armdaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ Հայաստանում շատերը խնդիր բարձրաձայելն անվանում են «գործ տալ».«Մարդկանց 80 տոկոսն ադեկվատ է և ընդունել է, որ տրանսպորտում ծխելն անօրինական է: Այն մասը, ովքեր ինձ մեղադրում են ֆեյք էջեր են հիմնականում, մնացած մասն էլ հնարավոր է, որ բարեկամները կամ ծանոթներ լինեն վարորդների»:

Խաչատրյանը նշում է, որը պարտավոր չէ միշտ վարորդներին զգուշացնել, որ չծխեն.«Պետությունն այդ հարցով պետք է զբաղվի, պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ վարորդը չկարողանա ծխի: Մյուս կողմից մարդիկ խոսում են վարորդի աշխատանքային իրավունքների մասին, բայց նույն մարդիկ, ուրիշ պայմաններում չեն բարձրաձայնում վարորդների աշխատանքային իրավունքները»:

Հարցին՝ կայքերից մեկը նկար էր հրապարակել, որտեղ Անի Խաչատրյանը ընկերների հետ է և նկարում երկու երիտասարդ ծխում են, ինքն արգելո՞ւմ է նաև իր ընկերներին ծխել իր մոտ, թե դա վերաբերում է միայն վարորդներին, ասաց.«Ես չեմ տեսել կայքի գրառումը, բայց դա մառազմ է: Ի՞նչ է նշանակում, եթե իր կողքը ծխում են ուրեմն մենք էլ ինչ կուզենք կանենք: Եթե տրանսպորտի մեջ արգելված է ծխելն՝ ուրեմն արգելված է: Իմ տանը ծխելն արգելված չէ, եթե թեկուզ ես ծխող լինեի, ես միևնույն է իրավունք ունեմ վարորդից պահանջելու, որ ինքը չծխի:

Կներեք, եթե ես սե#ս եմ անում, դա չի նշանակում, որ վարորդն իրավունք ունի ինձ հետ սե#ս անելու: Սա ուղղակի աբսուրդ է»:

Արդյոք խղճի խայթ չի զգում է իր արածի համար, քանի որ այսօր վարորդն այլևս չի աշխատում, ասաց.«Ես ուղղակի բարձրաձայնել եմ խնդիրը և փորձել եմ իմ իրավունքները պաշտպանել: Այդ մարդն իր գործողություններով տարել է նրան, որ իրեն աշխատանքից ազատել են»:

Աղբյուր՝http://medianews.site/58534/?fbclid=IwAR0jKUewHT3XIDuJHdZb_1F32QVo9geFxL3SFts-Wcd4UyddQ3l4mxycaAM

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*