«Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես»…նոր մանրամասներ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում երեկ դաժան սպանություններց

Արդեն տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում երեկ դաժան սպանություններ են տեղի ունեցել` 63-ամյա Ժորա Հակոբյանը դաժանորեն ծեծելով սպանել է կնոջը` 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանին և կրակել աներորդու` 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանին:

iPRESS.am-ին դեպքից մի շարք մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է` Հակոբյանի ընտանիքում վեճերն ու ծեծկռտուքները սովորական երևույթ էին, սակայն մինչև երեկ ամեն ինչ սահմանափակվել է հայհոյանքներով և դաժան ծեծով: Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում մանրամասնեցին, որ դեպքից մեկ օր առաջ, երբ հերթական անգամ Ժորա Հակոբյանը ծեծի է ենթարկել կնոջը, աներորդին` Սարգիս Մարտիրոսյանը, ով բնակվում է նրանց հարևանությամբ, եկել է քրոջ տուն և ամոթանք տվել փեսային, խնդրել է վերջ տալ ամենօրյա վեճերին.«Մեծ մարդիկ եք, ողջ գյուղը լսում է ձեր ձայները, հերիք է», – ասել է աներորդին և հեռացել:

iPRESS.am- ին փոխանցեցին, որ հաջորդ օրը, ցերեկը 2:30-ի սահմաններում Ժորա Հակոբյանը կրկին դաժանորեն ծեծի է ենթարկել կնոջը, բանը հասել է քլունգին: Դաժան սպանության ավարտից հետո հրացանը ձեռքին գնացել է աներորդու տուն ու ասել. «Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես», և երբ աներորդին գնացել է, Ժորա Հակոբյանը կրակել է նրա վրա` այպիսով առնելով ամոթանքի վրեժը, այուհետև հրացանը ուղղել աներորդու հարսի վրա` ասելով որ «ծպտուն» հանելու դեպքում իրեն ևս կսպանի: Դիտավորյալ այդպես լռեցրել է այնքան ժամանակ, մինչև աներորդին արնաքամ է եղել և մահացել:

Բարեբախտաբար դեպքի վայր է հասել և Ժորա Հակոբյանին վնասազերծել գյուղի բնակիչներից մեկը, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից է և գտնվում է արձակուրդում: Իսկ երբ ժամանել են ոստիկանները և բերման են ենթարկել Հակոբյանին, վերջինս նշել է, որ ամեն ինչ արել է գիտակցաբար.«Մի հոգու էլ պիտի սպանեի, ափսոս ` երկրում չի»,- հավելել է Հակոբյանը` նկատի ունենալով քրոջ որդուն:

Հավելենք, որ բանկիչների փոխանցմամբ` Ժորա Հակոբյանը հաճախ էր թմրանյութ օգտագործում և այդ ժամանակ ևս եղել է թմրանյութի ազդեցության տակ: Իսկ կինը` Ջեմմա Մարտիրոյսնաը բավականին բարի համբավ ուներ եղբոր հետ միասին:

Աղբյուր՝https://arm-life.ru/2019/06/12/%D6%84%D6%80%D5%B8%D5%BB%D5%A4-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A8-%D6%83%D5%BC%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A3%D5%B6%D5%A1-%D5%BF%D5%A5%D5%BD-%D5%B6%D5%B8%D6%80/?fbclid=IwAR3Nk0wkE8ZFEvxlsXHIp-IjtdduI5YVJWXFAQ-1ZB5JeiFugRcuU0zA10E

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*