Մանվել Գրիգորյանը կարող է անդամահատվել

Մանվել Գրիգորյանի 30 հիվանդություններին գումարվել է ևս 3-ը, որոնցից մեկի պարագայում կարող է լինել անդամահատություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ իրենք առաջարկել են վերջինիս ազատ արձակել գրավի դիմաց։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է․ «Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ նախարարության կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ի չափ էին և ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 նոր հիվանդություն։ Հայտնաբերված հիվանդությունները ևս ծանր են, դրանցից մեկի պարագայում կարող է լինել անդամահատություն»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ կատարվում են անօրինականություններ, կալանքի հիմքերը բացակայում են, վերացական դատողություններով չի կարելի անձին պահել անազատության մեջ․

«Պետությունն ունի պարտավորություն հնարավորություն տալ, որպեսզի անձը ազատության մեջ բուժում ստանա։ Ինչո՞ւ ոչ՝ կարող ենք օրենքով սահմանված կարգով երաշխավորությունների գործընթացը սկսել: Վստահեցնում եմ, որ հանրապետությունում կլինեն հեղինակություն ունեցող անձինք, ովքեր կերաշխավորեն։ Սակայն այն մեզ համար ինքնանպատակ չէ։ Համենայն դեպս, նման գործառույթ մենք չենք սկսել»,-ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Մանվել Գրիգորյանին տեղափոխում են սայլակով:

աղբյուր՝http://medianews.site/58667/?fbclid=IwAR2ZwTWMBs_b836i8WpYtuRaaS7ssa1wXxUsEjGFo_lwdtwhuZyyyPo3lQ8


Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*