Գnրшյքի ՏԻՄ ընտրnւթյունների шրդյnւնքներն անվավեր են ճшնաչվել. Հшղթած թեկնшծnւն ի նշան բողոքի տրшկտnրով փակել է hամшյնքապետարանի մnւտքը (լուսшնկարներ)

Նախօրեին ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները։

Հունիսի 30-ին նոր ընտրություններ են նշանակվել։

Նշենք, որ համայնքի ղեկավար էր ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա հավաքել էր 531 քվե։

Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը։ Zangezur.tv-ի հաղորդմամբ, ի նշան բողոքի՝ արդեն նախկին ընտրություններում հաղթող,

միաժամանակ դատարանում պատասխանող կողմ Աշոտ Աղաջանյանն այսօր առավոտյան տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը։

Կիսվեք ընկերների հետ

Աղբյուր՝https://mer-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d5%a3%d5%b8%d6%80%d5%a1%d5%b5%d6%84%d5%ab-%d5%bf%d5%ab%d5%b4-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/?fbclid=IwAR2bnsKbfzuZAKlWBaoXr3ZYkRGtLpnfCBJDyZzCSlpJSuzw4uE6M8U7V0M

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*