Սшunւն Միքшյելյանը պшտրաuտվnւմ է վш՞յր դնել մшնդատը․

«Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում:

Այնուհետ Սասուն Միքայելյանը բավականին անակնկալ կերպով չընտրվեց ՔՊ նոր վարչության կազմում՝ չնայած մինչև ԵԿՄ նախագահ ընտրվելը այդ կուսակցության վարչության գործող նախագահն էր:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ նա նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»: Երեկ ողջ օրը պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել իրավասու անձանց հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ընդունարանից ասացին, որ զբաղված է (հանդիպման է): Մինչև թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ արձագանք չստացանք: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ էր զբաղված:

ՔՊԿ վարչության կազմից հնարավոր եղավ կապ հաստատել միայն ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, ով մասնավորաբար ասաց.

«Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չնայած կարծում եմ, որ անհեթեթություն է: Հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն պարոն Միքայելյանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝https://arm-life.ru/2019/06/27/%d5%bd%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b4%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%9e/

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*