Ո՞վ է կրակել «Տրամվի պարկի» «Կոլեի» որդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է։ Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ սպանվել, ով ավելի շատ հայտնի էր «Տրամվի պարկի» «Կոլե» մականվամբ։

Աղբյուր՝https://socialmedia.am/29709.html?fbclid=IwAR2PFp04pAOMZEFO-lc_PWle3Jba-SjJsNOmzzxuwUzZD0V0KvgEySIlMwg

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*