Երեխաներին հեռու տարեք էկրաններից նոր դիտեք.. «Բ.-ի տղա, բեր սաղ, թե չէ վատ կըլնի…». տղամարդը մերսուհու հետ 15 հազարով սեքսով է զբաղվել ու շանտաժ արել ու…

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Ղ.-ի գործով դատական քննությունը:

26-ամյա Սերգեյին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Ղ.-ն դեպքից մոտ երեք ամիս առաջ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է որպես մերսուհի ներկայացած Ռիմա Տ.-ի հետ (անունը փոխված է), հանդիպել է նրան՝ նրա վարձակալած բնակարանում՝ մերսում կատարելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Սերգեյը 15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Ռիմայի հետ:

2017 թվականի մայիսի 13-ի երեկոյան Սերգեյը դարձյալ խոսել է Ռիմայի հետ, խնդրել է հանդիպել ու սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ պայմանավորվածության՝ մայիսի լույս 14-ի կեսգիշերին Սերգեյը գնացել է Ռիմայի վարձակալած բնակարան, որպես զենք գործածված սուր կտրող-ծակող առարկայով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Ռիմայի վրա, պահանջել է նրա ունեցած արժեքավոր իրերն ու գումարը:

Ռիման մերժել է: Սերգեյը նրան հրել-գցել է հատակին, ապա հափշտակել է նրա՝ 167 հազար դրամ արժողությամբ, 12,8 գրամ քաշով ոսկե շղթան, սեղանին դրված «Նոկիա» հեռախոսը՝ 5 հազար դրամ արժողությամբ, 60 հազար դրամ արժողությամբ դյուրակիր համակարգիչը ու դրա տակ դրված 300 հազար դրամը` Ռիմա Տ.-ին պատճառելով 532 հազար դրամի ընդհանուր գույքային վնաս:

Սերգեյ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանելով կողմերի հարցերին՝ ամբաստանյալը վիճարկել է մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Նա իրեն մեղավոր է ճանաչել տուժողի ոսկե շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսն ու 20 հազար դրամը հափշտակելու համար: Սակայն սուր կտրող-ծակող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու, նրանից նաև 300 հազար դրամ հափշտակելու համար Սերգեյն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Ռիմա Տ.-ն նշել է, որ Սերգեյ Ղ.-ի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» միջոցով:

2017 թվականի մայիսի 13 –ի կեսգիշերին հաճախորդից զանգ է ստացել, պայմանավորվել է: Իր հարցին՝ ճանաչո՞ւմ են իրար, զանգահարողը չի պատասխանել: Բայց երբ նա եկել է իր վարձակալած տուն, ինքը հիշել է, որ նա իր հաճախորդներից է եղել:

Զարմացել է՝ հեռախոսազրույցի ժամանակ նա ինչո՞ւ չի ասել, որ նախկինում նրան սպասարկել է:

Ինքը հաճախորդին՝ Սերգեյին հրավիրել է հյուրասենյակ: Բայց հենց որ նստել են, Սերգեյն անմիջապես հանել է դանակը, դրել է իր կոկորդին ու սպառնալով՝ պահանջել է իր պարանոցի ոսկե շղթան:

Դրանից հետո Սերգեյը ցանկացել է սեղանից վերցնել երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ դրանցից մեկը գրանցված է իր անունով, եթե այն վերցնի, անմիջապես կբռնվի: Սերգեյը վերցրել է մյուս հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչն ու դրա տակ դրված գումարը: Երբ նա անջատում էր դյուրակիր համակարգիչի լարերը, ինքը կարողացել է ազատվել նրանից, փորձել է դիմել փախուստի, բայց Սերգեյը վազել է իր հետևից, շքամուտքում բռնել է իր մազերից, քարշ տալով նորից ներս է տարել, ապա հափշտակել է իր պարանոցի ոսկե շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300 հազար դրամը ու դիմել է փախուստի:

Աղբյուր՝http://argomsk.ru/?p=5345

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*