Լոռիում քարաթափման արդյունքում մահացել են վարորդի կինն ու 12-ամյա որդին

Այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին՝ Նեղոց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Թումանյանի հրշեջ-փրկարարները, շտապ օգնության մի քանի խմբեր:

Պարզվել է, որ հսկա ժայռաբեկորներն ընկել են այդ պահին ճանապարհի երթեւեկելի մասով անցնող մեքենաների վրա:«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հաղորդում է, որ պատահարի հետեւանքով Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ, որոնցից երկուսը՝ արդեն իսկ մահացած:

Մյուս տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երեւան:

Մանրամասները՝ առաջիկայում:

Լուսանկարները՝ «Հայկական Ժամանակ»-ի

Աղբյուր՝http://medianews.site/66540/

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*