Խորհուրդներ գինեկոլոգից.ինչպե՞ս պահպանել ճիշտ ինտիմ հիգիանան

Գինեկոլոգները խորհուրդ չեն տալիս ամբողջովին ազատվել ինտիմ գոտու մազերից: Ինչու՝ ներկայացնում ենք ստորև։

Картинки по запросу интимная гигиена

1․ Պաշտպանություն միկրոբներից: Ինտիմ մասի մազերը մաշկը պաշտպանում են տարբեր միկրոբներից: Կիպ ներքնազգեստը, կիպ հագուստը հաճախ բարենպաստ պայմաններ են ստեղծում դրանց արագ բազմացման համար բարձր խոնավության և անբավարար օդափոխության պատճառով:

2. Պաշտպանություն միկրովնասվածքներից: Ինտիմ հատվածի մաշկը շատ նուրբ և զգայուն է, ինչը ևս մեկ պատճառ է, որ այն այդքան ենթակա է տարբեր դյուրագրգռությունների: Մազահեռացումը, հատկապես ածելիով, միշտ կապված է միկրոկտրվածքների ռիսկի հետ: Մազերն ամբողջովին չհեռացնելու դեպքում կլուծվի նաև ներաճած մազերի խնդիրը, ինչի պատճառով մեծանում է տեղային բորբոքման ռիսկը:

3. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի նվազում: Ըստ մասնագետների՝ սա բացատրվում է ավելի ինտենսիվ շփումով զուգընկերոջ հետ կապի ժամանակ, ինչը կարող է մաշկի միկրովնասվածքներ առաջացնել: Իհարկե, այդ հատվածում մազերի առկայությունը դրանցից պաշտպանության 100% երաշխիք չէ:

4. Մաքրության զգացում: Մազերը կանխում են բակտերիաների հայտնվելը հեշտոցում: Սա նշանակում է, որ պահպանվում են նորմալ պայմաններ առողջ, տհաճ հոտեր չառաջացնող միկրոֆլորայի զարգացման համար:

5. Պաշտպանություն ցրտից: Ինտիմ հատվածի մազերը կնոջ սեռական օրգանների լրացուցիչ պաշտպանություն են ցրտից:

Աղբյուր՝https://ayb1.ru/?p=41441

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*