Տղամարդուն անմեղ են ճանաչել՝ բանտում 25 տարի անցկացնելուց հետո. միայն տեսնեք նրա արձագանքը

25 տարի առաջ 16 ամյա երիտասարդ տղային մեղավոր էին ճանաչել երկու հոգու  սպանության մեջ: Դատարանում նա ընդունել էր իր մեղքը: Դրա դիմաց ստացել էր ցմահ ազատազրկում:

Ավելի ուշ Դենիելը սկսել էր պնդել, որ ինքը մեղավոր չէ, իսկ մեղքն ընդունել էր, քանի որ նրան ոստիկաններն էին ստիպել: Սակայն որքան էլ որ տղան փորձեց ապացուցել իր անմեղությունը, միևնույնն է, ոչինչ չստացվեց:

Անցավ 25 տարի: Նոր նիստ սկսեց այդ գործի վերաբերյալ: Երբ դատավորը հրապարակում էր վերջնական որոշումը, բոլորը կանգնել էին ոտքի: Այդ պահին Դենիելը 41 տարեկան էր: Նա հազիվ էր կանգնել, քանի որ շատ էր անհանգստանում: Նրա աչքերից արցունքներ էին թափվում:

Դատարանում հավաքվել էին Դենիելի բոլոր բարեկամները: Բոլորն աղոթում էին, որ նրան անմեղ ճանաչեն: Եվ դատավորը հնչեցրեց այդ երկար սպասված տողերը: Դենիելը չդիմանալով հուզմունքին՝ արտասվեց: Եթե կողքին մարդ չիներ, նա չէր կարողանա պահել իրեն և կընկներ:

Մնում է միայն մի հարց: Ի՞նչ փոխատուցում է նա ստանալու: Չնայած, ինչ էլ որ տան նրան, չեն կարողանա վերադարձնել ճաղերի ետևում անցկացրած տարիները:

Աղբյուր՝https://info-arm.com/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%81/%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A5%D5%B2-%D5%A5%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AC%D5%9D-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-25/?fbclid=IwAR0OV8PrC-hF3U46LV79ofCJcJzoe7cxPOCGO7r2fdXKls-LG-AKiUWHEo8

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*