«Եվ սա է ձեր դեմքը պարոնայք ՀՀԿ-ականներ․․․Ծպտունները չելնի հանկարծ․․․». Արթուր Սաքունց

Քաղաքագետ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդհանրապես հայկական իրականության մեջ միֆերի և նրանց կրողների ճշմարտության հետ առերեսվելու շատ բարդ ու դժվար, գուցե շատերի համար նաև շատ ցավալի գործընթացներով ենք անցնելու:

Իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության վերաբերյալ տարիներ շարունակ հասարակական գիտակցության մեջ դրանց խեղված ընկալումները հաղթահարելու միջոցով միայն կարող ենք ձևավորվել որպես քաղաքակիրթ հասարակություն և պետություն, որն էլ հենց առողջ հասարակական բարոյականության նորմերի հիմքը պետք է դառնա:

Անչափ դժվար ու միաժամանակ կարևոր քավարանով ենք անցնում, ու համոզված եմ սա այն է, որով պետք է անցնենք, ապրենք, վերաարժևորենք, որից տարիներ շարունակ զրկված էինք, տարիներ շարունակ բռնությամբ տիրելու պատճառով զրկված էինք բնական և բանական զարգացման հնարավորությունից:
Ահա թե ինչ զարգացումների հնարավորությունից է զրկել ավտորիտար կառավարումը՝ մի խմբի կողմից իր կոռումպացված շահերի համար, իրենց զուտ անձնական, ընտանեկան, խմբային բարեկեցության ապահովման համար ոչ միան հանրային ռեսուրսների յուրացումը, որը հանգեցրել է նաև քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության բարոյական արժեքների ձևավորման հնարավորությունից:

Եվ սա է ձեր դեմքը, պարոնայք ՀՀԿ-ականներ:
Հանկարծ ու չփորձեք ծպտուն հանել, կամ էլ հանրային այս թոհ ու բոհի անցումով պայմանավորված հուզումներից թեկուզ փոքր ինչ նորից սեփական շահերի բավարարման հնարավորությունը տեսնել ու նորից փորձել մթնոլորտը պղտորել:

Ծպտունները չելնի հանկարծ, Դուք որևէ բարոյական իրավունք չունեք որևէ կոչի կամ մտահոգությունների:
Ձեր այլանդակությունների հետևանքով այնքան մտահոգություններ են կուտակված, որի հաղթահարման հետ որևէ օրգանական կապ չեք կարող ունենալ:Ոտի տակ չընկնեք»:

Աղբյուր՝https://arm-life.ru/2018/12/22/%D5%A5%D5%BE-%D5%BD%D5%A1-%D5%A7-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A5%D5%B4%D6%84%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D6%84-%D5%B0%D5%B0%D5%AF-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/?fbclid=IwAR3hza4m9QsFordpLbKmUIWXQAXzE3yTKkIAfv6oGU25AYYS9tZnvn1gztM

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*