«Սերը խաղ չէ…». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում դերասանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը դասական կերպարում է. Սարգիս Գրիգորյանը կոստյում է կրում, Մանո Գրիգորյանը՝ երկար զգեստ։ Նա նուրբ դիմահարդարմամբ է, որը առավել ընդգծել է գեղեցկությունը։ «Սերը խաղ չի, ամեն մեկի խելքի բանը չի»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը տեսանյութ էր հրապարակել, որի մեկնաբանություններում նշել էր, որ որքան մեծանում ես, այնքան գիտակցում ես կյանքի իրական արժեքը։

«Ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես գիտակցում կյանքի իրական արժեքը… Մենք շատ հաճախ անդադար վազքի մեջ մոռանում ենք իրական արժեքների մասին (հանգիստ, ներդաշնակություն, ընտանեկան շփում, ջերմություն, առողջություն) ու էլի շարունակում ենք վազել փողի ու փառքի հետեւից… Բայց ավաղ կյանքը, նույնպես մեր վազքի հետ համահունչ նույն արագությամբ կրճատում է ամիսներ, ժամեր ու րոպեներ… Ու երբ հանկարծ ուշքի ենք գալիս տեսնում ենք, որ ոնց որ շատ ենք վազել ու շեղվել ճանապարհից… Գնահատելու համար իրական կյանքը անհրաժեշտ է մեծ իմաստություն ու մի քիչ էգոիստություն սեփական կաշվի նկատմամբ… Փիլիսոփայությունս վիդյոյի հետ կապ չունի, թե ունի հ՞ը…»,- գրել էր նա։

Աղբյուր՝https://style.news.am/arm/news/57083/sery-khax-che—sargis-grigoryany-knoj-het.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*