Այսօր մահացած 34-ամյա զինծառայողը մանկատանն է մեծացել. ամիսներ առաջ էր վերադարձել ԶՈՒ

Հ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոտայք գյուղի վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը:

Նա նշեց, որ զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր, սակայն բնակվում էր Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: 
NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:

Աղբյուր՝https://news.am/arm/news/495806.html?fbclid=IwAR2TiMxkmIS2V3vGHWKzqwDTEZLTcdUFP3Qzcq8SJPHSCUI9NPr65LM72fU

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*