Մաշկի ծակոտիները կփոքրանան ընդամենը մեկ գիշերում, եթե փորձեք այս պարզ ու արդյունավետ միջոցը

Մաքուր մաշկը միշտ կլինի նորաձևության մեջ: Անգամ առանց շլացնող շպարի, դուք գեղեցիկ տեսք կունենաք: Դուք կարող եք գրանցվել կոսմետոլոգի մոտ, կամ գնալ հատուկ սրահներ, որտեղ ձեր մաշկին կվերադարձնեն գեղեցկությունն ու պայծառությունը: Կամ դուք կարող եք օգտագործել այս խորհուրդները և կազմակերպել տնային սպա:

Ահա ամենակարևոր բաները, որոնք կարող եք անել ձեր մաշկի համար:

  1. Մաշկը մաքուր պահեք

Սա ամենակարևոր կանոնն է: Հիշեք, որ օրը առնվազն երկու անգամ պետք է ձեր մաշկը մաքրեք և միշտ լվանաք դիմահարդարումը: Նախ լվացեք ձեր դեմքը տաք ջրով: Այնուհետև դուք կարող եք օգտագործել մաքրող միջոց:

  1. Օգտագործեք սկրաբ

Առնվազն շաբաթը երկու անգամ օգտագործեք սկրաբ, մաշկի մահացած բջիջները հեռացնելու համար: Օգտագործեք փխրուն սկրաբ, կամ փափուկ խոզանակ:

  1. Մաշկի մաքրում գոլորշիով


Պարզապես եռացող ջրի մեջ լցրեք վարդի թերթիկներ, կամ կանաչ թեյ: Դեմքը պահեք տարայի վրա: Այնուհետև լվացեք սառը ջրով և առնվազն 8 ժամ ոչինչ մի քսեք դեմքին:

  1. Դեմքի դիմակներ

Հատուկ դիմակներ կարելի է ձեռք բերել կոսմետիկ խանութում: Դրանք ոչ միայն մաքրում են մաշկը, այլև տալիս են թարմ տեսք:

Ահա և տնային պայմաններում պատրաստվող պարզ դիմակներ.

  1. Լիմոնի հյութ և լոլիկ

Տրորեք 2 լոլիկ, ավելացրեք լիմոնի հյութ և խառնեք: Քսեք ձեր դեմքին թողեք 15 րոպե: Այնուհետև լվացեք:

  1. Արքայախնձորով և կիտրոնով դիմակ

Խառնեք 2 ճաշի գդալ արքայախնձորի հյութ և լիմոնի հյութ: Թրջեք մարլիան խառնուրդի մեջ, տարածեք դեմքի վրա: Պահեք 10 րոպե:

  1. Ձվով և լիմոնով դիմակ

Հարեք սպիտակուցը մինչև փրփրելը: Ավելացրեք կիտրոնի հյութը: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե:

  1. Նուշով և կիտրոնով դիմակ

Թրջեք նուշը ջրի մեջ և թողեք գիշերը: Առավոտյան մանրացրեք այն: Ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ: Խառնեք և քսեք դեմքին: Թողեք 20 րոպե:

ԱՀԱ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ.

  1. Խձորի քացախով սոնիկ

1 ճաշի գդալ խնձորի քացախին ավելացրեք 5 ճաշի գդալ խմելու ջուր: Խառնեք և պահեք այդ բնական խառնուրդը աէրոզոլի բալոնի մեջ: Լվացվելուց հետո ցանեք ձեր դեմքին և թողեք մինչև չորանա: Այնուհետև քսեք խոնավեցնող քսուք:

  1. Ալոե վերան ինչպես գիշերային քսուք

Տարածեք ալոե վերայի գելը ամբողջ դեմքին և թողեք գիշերը: Առավոտյան լվացեք:

  1. Սկրաբ կերակրի սոդայով

Խառնեք հավասար քանակությամբ ջուրն ու սոդան, և քսեք դեմքին: Մերսեք դեմքը 1 րոպե, իսկ հետո լվացվեք:

Մի օգտագործեք այս միջոցը ամեն օր: Բավական է 3-4 օրը մեկ:

Իսկ ինչպիսի՞ միջոցներ եք օգտագործում դուք :

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*