էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում. հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում-հում


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմազան տեղեկատվական, նյունիսկ անվտանգության հետ կապված… Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ֆեյքերին (չնայած` էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց սահմռկեցուցիչ վտանգի մասին խոսել։

Ուրեմն` ձեր հետ ծանոթանում է մի սենց ծիտ։ Կամ նման, բայց արական սեռի մի գազան հմայիչ դեմք։ Հետո ձեզ սկսում է շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսացնել։ Մի պահ գործը հասնում է վիդեոչաթով իրար տեսնելուն, հետո ավելի համարձակ շփմանը վիդեոյով։ Իսկ հետո ձեզ գրում է էդ ծիտն ու ասում, որ ձեր շատ անհարմար տեսքով վիդեոչաթն ինքը ձայնագրել է։ Ու հիմա կուղարկի ձեր բոլոր ընկերներին և բաց կտեղադրի ցանցում։ Ու դա չանելու դիմաց ուզում է գումար։

Եթե փորձեք դեակտիվ լինել, որ ձեր ընկերներին չգտնի, շատ իզուր եք տենց անում։ Ինքը նախօրոք ձեր ընկերների ցանկը հավաքել, պահել է։ Կարճ ասած, երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացվել` բառիս բուն իմաստով:

Օրինակ, էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում։ Նենց որ հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում-հում։ Բայց հատուկ մի սևեռվեք իրա վրա, էսօր ինքն ա, վաղը ՝ ուրիշ մեկը»։

Աղբյուր՝https://hayinfo.info/%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80/%D5%A7%D5%BD-%D5%AE%D5%AB%D5%BF%D5%A8-%D5%B8%D6%80%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A7%D5%AC-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%AF/?fbclid=IwAR1RCPEJCwvPnr7VFc7AB1kcnucVX-Csvj9ghzBiCK7XsaEF2TOxAbOi5QY

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*