Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

Աղբյուրը՝ aysor.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*