Ինչո՞ւ երկրպագուները չեն դիմավորել Սիրուշոյին

Սիրուշոն նոր մրցանակ ունի, որը ստանալու համար մեկնել էր Դուբայ` մասնակցելու Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) մրցանակաբաշխությանը։ Այն ամեն տարի մրցանակներ է հանձնում գիտության, երաժշտության, սպորտի, կինոյի և այլ ոլորտում մեծ վաստակ ունեցող պրոֆեսիոնալների։

Tert.am Life-ը Սիրուշոյի պրոդյուսեր Նունե Խուրշուդյանի հետ խոսել է ինչպես նոր մրցանակի, այնպես էլ երգչուհուն հատուկ չդիմավորելու և ապագա ծրագրերի մասին։

«DIAFA 2019-ին երաժշտության ոլորտում պատվավոր մրցանակներ են ստացել նաև այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են՝ Red One, Mike Angelo, Saber Rebai և այլ անվանի երաժիշտներ։ Սիրուշոն այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ ստանալով պատվավոր մրցանակ՝ իր ոլորտում գրանցած հաջողությունների համար»,– ասաց Նունեն։

Սիրուշոյի երկրպագուների մեծ բանակի մասին հաճախ է խոսվում։ Նրանք էլ առիթը բաց չեն թողնում սիրելի երգչուհուն հանդիպելու համար։ Որպես կանոն` արտերկրից մրցանակով վերադարձող արտիստներին երկրպագուները դիմավորում են օդանավակայանում։ Այս անգամ նման բան չկազմակերպվեց։ Tert.am Life-ը Սիրուշոյի Նունեից հետաքրքրվեց՝ արդյոք փորձել են գաղտնի պահել երգչուհու վերադարձի փաստը։
«Մեր երկրպագուները, ինչպես գիտեք, միշտ պատրաստ են գալ և բաց չեն թողնում հանդիպման առիթը: Այս անգամ չենք լուսաբանել վերադարձի օրը, բայց չենք փորձել հատուկ գաղտնի պահել Սիրուշոյի վերադարձի փաստը, պարզապես այդպես է ստացվել»,- ասաց նա:

Անդրադառնալով երգչուհու ապագա ծրագրերին` պրոդյուսերը նշեց, որ նա շարունակելու է «Արմատ» համերգային ծրագրով շրջագայությունները։ Դրա շրջանակում երգչուհին նկարահանում է նաև «Արմատ» նոր հաղորդաշարը։

Սիրուշոն արդեն «Արմատ» ձայնասկավառակի թողարկումից հետո նա «Արմատ» համերգային ծրագրով հասցրել է մենահամերգներ տալ աշխարհի տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ–ում, Լիբանանում։

Աղբյուր՝https://arm-life.ru/2019/02/12/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%BA%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BD/?fbclid=IwAR2SkC7E5FM_oLvhVvq1qWGoXeW_7eq0wf5vSOHxUqMofreYe0J7x6nrI90

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*