Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է նույն շենքի 67–ամյա բնակչուհու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի

հրամանատր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարության Աջափնյակ և Դավիթաշեն վարչականշրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Աշոտ Սիմոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝https://shamshyan.com/hy/article/2019/02/12/1117281/?fbclid=IwAR1e_6ZfuLhXkfbq5LI5C_Ik2JERBhyW86INm7aqQNX6iIeeKIOjys1RmEM

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*